կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-10 15:49
Առանց Կատեգորիա

Թուրքերի մատաղը վախեցրել է սերբ ֆուտբոլիստներին

Թուրքերի մատաղը վախեցրել է սերբ ֆուտբոլիստներին

Թուրքիայում ընդունված է յուրաքանչյուր խաղաշրջանից առաջ մարզադաշտում ոչխար են մատաղ անել: Սակայն հերթական մատաղի արարողությունն այնպես է վախեցրել սերբ ֆուտբոլիստներին, որ նրանք վախից թաքնվել են հանդերձարանում. նրանք պնդում են, որ «արյունալի» այն արարողությունը նաեւ բացասաբար է ազդել իրենց խաղի որակի վրա:

Թուրքական «Զաման» օրաթերթի փոխանցմամբ, սերբական մամուլին տված հարցազրույցում «Ռադ Բելգրադի» թիմի ավագ Ռադոմիր Կոկովիչը հայտարարել է, թե թուրքական Սըվասսփորի հետ խախում 4:1 հաշվով իրենց պարտության պատճառը եղել է մինչեւ խաղի սկիզբը տեղի ունեցած միջադեպը:

«Մեր առջեւից երկու մարդ անցան, ովքեր ոչխար էին տեղափոխում: Նախ մտածեցինք, որ դա հակառակորդ թիմի թալիսմանն է: Սակայն կարճ ժամանակ անց երկու մեծ դանակով մարդիկ եկան, շատ վախեցանք եւ անմիջապես հանդերձարան վերադարձանք»,- պատմել է ֆուտբոլիստը:

Կոկովիչը նաեւ նշել, որ երբ կրկին դաշտ են վերադարձել, «սարսափելի տեսարանի» ականատես են դարձել: «Սըվասսփորի ֆուտբոլիստներն իրենց վրա դաշտում մորթված ոչխարի արյունն էին քսում, իսկ դաշտում արյան հետքեր կային: Նրանց համար գուցե դա սովորական երեւույթ էր, սակայն մենք նման բան չէինք սպասում եւ այն խաղի ամբողջ ընթացքում դա վատ ազդեցություն ունեցավ մեզ վրա»,- պատմել է նա: