|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Ուրբաթ օրը` ուշ երեկոյան, բազմաթիվ ամերիկացիներ Նյու Յորքում, Վաշինգտոնում եւ ԱՄՆ արեւելյան ափի այլ քաղաքներում հսկայական հրե մարմին են տեսել երկնքում: Վայրկյաններ անց սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվել «հրե գնդի», «պայծառ բռնկման» մասին, նաեւ` կատարվածի տարբեր վարկածներ:
Որոշ օգտատերերի կարծիքով` դա հզոր հրավառություն է եղել, ոմանք էլ համարում են, որ գիսաստղի հետք է: Եղել են նաեւ աշխարհի վերջի վարկածներ:
Սակայն, ըստ ԱՄՆ օդերեւութաբանական ծառայության աշխատակից Ռոբերտ Լանդֆորդի, ամենայն հավանականությամբ, դա երկնաքար է, որն առաջացել է աստղակերպի կամ գիսաստղի մնացորդների այրումից:
ԱՄՆ օդային-տիեզերական պաշտպանության հրամանատարությունը հայտարարել է, որ երկնքում բռնկումները մարդկային գործունեության արդյունք չեն: