Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը հերթական կեղծարարությունն է արել: Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին Հաղթանակի օրվան նվիրված տոնական զորահանդեսի մասին հրապարակման մեջ լուսանկարից ջնջել են Կարմիր հրապարակում ծածանվող հայկական դրոշները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի ՊՆ-ի և այլ լուսանկարների համեմատության ժամանակ երևում է, թե ինչպիսի մոտեցում են ցուցաբերել հարևան պետության ներկայացուցիչները և պաշտոնական հրապարակում են արել կեղծ լուսանկարով: Ադրբեջանական կեղծարարությունից տուժել է ՌԴ պատմության թանգարանի գեղարվեստական բացառիկ արժեք ներկայացնող շենքի ճակատը: Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնական զորահանդեսը Մոսկվայի Կարմիր հրապարակում այս տարի Ռուսաստանի ժամանակակից պատմության մեջ ամենազանգվածայինն էր: Տոնակատարության ժամանակ Մոսկվայի գլխավոր հրապարակով անցան ավելի քան 16 հազար 500 զինծառայողներ, այդ թվում՝ տասը տոնական մարտական հաշվարկ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոնղոլիայից, Թուրքմենստանից, Հնդկաստանից, Սերբիայից, Չինաստանից և Ադրբեջանից:
Տոնական զորահանդեսն ամենամասշտաբայինն էր նաև ներգրավված տեխնիկայի թվով՝ շուրջ 200 զինտեխնիկա, ինչպես նաև 143 ինքնաթիռ և ուղղաթիռ: Ի թիվս տարբեր երկրների առաջնորդների` զորահանդեսին մասնակցել է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: