կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-23 11:42
Հասարակություն

Ավտովթար՝ «Չայնի»-ի ոլորաններում (լրացված )

Ավտովթար՝ «Չայնի»-ի ոլորաններում (լրացված )

Հուլիսի 22-ին՝ ժամը 21.20-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին` «Չայնի»-ի ոլորաններ կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ մարդատար ավտոմեքենան բախվել է բեռնատարին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ. տեղեկացնում է ԱԻՆ-ը:

 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 30ՏՕ426 (վարորդ` Է. Վ., ծնվ. 1987թ.) և «ԿամԱԶ» մակնիշի 35ԼR273 պետհամարանիշներով ավտոմեքենաները (վարորդ` Գ. Մ., ծնվ. 1966թ.), ինչից Է.Վ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սբ Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

 

Հրշեջ-փրկարարները գազազրկել և հոսանքազրկել են ավտոմեքենաները:

 

Ավելի ուշ Ոստիկանության տարածած հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ Էդգար Վարդանյանը հիվանդանոցում մահացել է: