Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվում էր արտաքին գործերի նախարարության հաշվետվությունը` 2014թ. բյուջեի կատարողականի համատեքստում: Հիմնական զեկուցողն էր արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը հարց ուղղեց նրան, թե արդյո՞ք գումարները բավարարում են` Ադրբեջանի դեմ քարոզչական պատերազմում տանուլ չտալու համար: Սերգեյ Մանասարյանը համաձայնեց, որ հարևան Ադրբեջանը, իսկապես, հսկայական միջոցներ է ծախսում քարոզչական նպատակներով:
Նույն բովանդակությամբ հարց ուներ նաև ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա հարցրեց` արդյո՞ք ՀՀ ԱԳՆ-ն ունի հստակ ռազմավարություն՝ հակազդելու համար Ադրբեջանի «խավիարային» դիվանագիտությանը: «Ես, խավիար ասելով, նկատի չունեմ սև կամ կարմիր խավիարը, նկատի ունեմ նրանց դիվանագիտությունը, որին ես ականատես եմ լինում տարբեր միջազգային հարթակներում»,- ասաց նա:
Սերգեյ Մանասարյանը նշեց, որ բարդ է այդ հարցին պատասխանելը: «Մենք յուրաքանչյուր ամբիոնից ենք բարձրաձայնում, որ` տեսեք, թե ինչ մեթոդների են դիմում մեր հարևանները, և դուք ականատես եք լինում, թե ինչ աղմուկ է բարձրանում: Ախր ի՞նչ է նշանակում ռազամավարություն, դա նույնն է, որ կաշառակերության դեմ պայքարես, ամբողջ աշխարհն է դրա դեմ պայքարում, բայց հարց է, թե ի՞նչ արդյունավետությամբ: Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ չպետք է պայքարենք կաշառակերության դեմ»,- ասաց Սերգեյ Մանասարյանը:
Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «ԵԽԽՎ-ում չկա մի նստաշրջան, որ մեր մեր կողմից աղմուկ չբարձրացվի, բայց ես, անկեղծ ասած, այդ աղմուկի արդյունավետությունը չեմ տեսնում, անգամ` եվրոպացի պատգամավորներին ենք անարգանքի սյունին գամում, նրանց ներկայացնում որպես ակտիվ խավիարակերներ, բայց դա արդյունք չի տալիս: Իսկ ռազմավարությունը դա հստակ քաղաքականություն է, և քարոզչական պատերազմը նույնքան լուրջ է, որքան որևէ այլ պատերազմ, և այստեղ մենք զիջում ենք: Կարծում եմ` Սփյուռքում կան շատ ակտիվ երիտասարդներ, որոնք պատրաստ են ակտիվորեն ներգրավվել այդ քարոզչական ռազմավարության մեջ»:
Արտգործնախարարի տեղակալը չարձագանքեց պատգամավորին: