| 
                            Փոխարժեքներ
                                                        29 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 | 
| EUR | ⚊ | € 446.44 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7824 | 
| GBP | ⚊ | £ 509.98 | 
| GEL | ⚊ | ₾ 140.95 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  9 տարի առաջ - 2016-09-26 12:19
            9 տարի առաջ - 2016-09-26 12:19  
         
                
            Այսօր կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել: Օրակարգում են մի շարք օրենքներ, Հարկային նոր օրենսգիրքը և կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին հարցը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը իր դժգոհությունը հայտնեց կառավարության ներկայացրած օրակարգի վերաբերյալ` ասելով, որ ոչ թե պետք էր 22 օրենք «ճխտել» օրակարգում, այլ ներկայացնել միայն կառուցվածքային փոփոխությունների մասին հարցը:
«Կառավարությունը ցույց է տալիս, որ շատ նման է իր նախորդին, և դիտարկում է խորհրդարանը որպես դակող ու կամակատար մարմին»,- ասաց նա:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց, որ դա միայն պատգամավորի տեսակետն է, այդի կարծիքը խորհրդարանի մեծ մասը չի կիսում:
Լեւոն Զուրաբյանի դժգոհությանը միացավ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` ասելով, որ կառավարությունը խնդիր ունի հերթական անգամ կառավարությունը վերաձևելու, ինչ-որ մեկին նախարար նշանակելու, ինչ-որ նոր կոմիտե ստեղծելու, բերվել է նաև տխրահռչակ Հարկային նոր օրենսգիրքը, սակայն պատգամավորների մեծ մասն այս օրերին զբաղված է ՏԻՄ քարոզարշավով և չի կարող ներկա գտնվել արտահերթ նիստի քննարկումներին:
«Սա անհարգալից վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ, ձևեք ձեր կառավարությունը ում վրա ոնց ուզում եք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Գալուստ Սահակյանը նրան էլ արձագանքեց` ասելով, որ Հարկային օրենսգրքի քննարկումներին պատգամավորների մեծ մասը չէր մասնակցել, իսկ այն լրջորեն փոփոխության է ենթարկվել: «Ի՞նչ է նշանակում` ՏԻՄ ընտրությունների են մասնակցում, ի՞նչ է, խորհրդարանն ընդհանրապես չպետք է աշխատի, ինչ է` դուք գնում եք քարոզարշավի»,- ասաց նա: