Փոխարժեքներ
25 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.83 |
EUR | ⚊ | € 425.02 |
RUB | ⚊ | ₽ 4.665 |
GBP | ⚊ | £ 508.05 |
GEL | ⚊ | ₾ 141.07 |
Երեւանում մեկնարկել է բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն խոշտանգված արցախցու։ Ոստիկանական ամենաթողության դեմ բողոքող քաղաքացիները, նրանց թվում՝ հանրային ու քաղաքական գործիչներ հավաքվել են ՀՀ քննչական կոմիտեի մոտ ու սկսել երթը դեպի ՆԳՆ։
Արդեն հայտնել ենք,որ Վանաձորում ոստիկանության բաժնում խոշտանգման է ենթարկվել արցախցի Տիգրան Ուլուբաբյանը, որն ազատամարտի մասնակից է, երկկողմանի ծնողազուրկ։ Ոստիկանները բռնության գործադրմամբ փորձել են ինքնախոստովանական ցուցմունք կորզել մի արարքի համար, ինչը, ըստ Տիգրանի, ինքը չի արել։
ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն որեւէ ոստիկանի մեղադրանք առ այս պահը չի ներկայացվել։