|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Այսօր խորհրդարանական լսումներից հետո, որոնք կազմակերպվել էին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման թեմայով, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը չցանկացավ խոսել լրագրողների հետ, պատճառաբանելով որ ամբողջ օրն է խոսել և արդեն հոգնել է: Նշենք, որ նա օրվա սկզբում խոստացել էր լսումների ավարտից հետո պատասխանել լրագրողների հարցերին:
Նա դժգոհեց, որ որոշ լրագրողներ փորձում են, ինչպես ինքն ասաց` «իր սպիտակ օձիքի վրա կեղտ փնտրել»:
Yerkir.am-ի հարցին, մասնակցելու՞ է արդյոք էլեկտրաէներգիայի դեմ բողոքի ցույցին, պատասխանեց. «Ես չէ, բայց որդուս կուղարկեմ այդ ցույցին»: