|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Տեղեկացրել էինք, որ Վարդենիսի և շրջակա համայնքների բնակիչները փակել են Վարդենիս-Երևան ճանապարհը և պահանջում են, որպեսզի իրենց աշխատանք տրամադրեն: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասել էր Սոթք գյուղի նախկին համայնքապետ Կոլիկ Շահսուվարյանը: Նա նշել էր, որ տեղի բնակիչները հիմնականում աշխատում են «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության շահագործած ոսկու հանքավայրում, և հենց նրանց էլ ուղղված է իրենց պահանջը:
Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իրականում ոչ թե տեղի գյուղացիներն են փակել ճանապարհը, այլ՝ Սոթքի աշխատողները:
«Իրենք ճանապարհը փակել են՝ ի նշան իրենց ղեկավարության դեմ բողոքի: Իսկ թե կոնկիրետ պատճառը որն է, չգիտեմ: Գիտեմ միայն, որ հանդիպում է եղել, համաձայնության են եկել ու ճանապարհը բացել են»,-ասաց Ավետյանը: