Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մի քանի օր է հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներում բուռն քննարկման նյութ է դարձել Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի Bentley մակնիշի ավտոմեքենայի թեման:
Երեկ «Երկիր»-ի հետ զրույցում Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ձեռնպահ մնաց որեւէ մեկնաբանություն տալուց: Մայր Աթոռն, արդյո՞ք, պատրաստվում է թեման քննարկել, թե՞ ոչ, Տեր Վահրամը դիվանագիտական պատասխան տվեց` ասելով. «Քննարկման դեպքում Մայր Աթոռն անպայման հայտարարությամբ հանդես կգա»:
Թեմայի վերաբերյալ Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանի պատասխանատու Էլզա Մանուկյանը «Երկիր»-ին հայտնեց, որ Սրբազանը պետական պաշտոնյա չէ, որ իրեն նվիրաբերված գույքը դիտվի որպես կոռուպցիայի դրսեւորում: «Սրբազանն էլ է մարդ, ով ունի մասնավոր սեփականություն եւ գույք: Այսինքն՝ այդ մարդն իրավունք չունի՞ մեքենա ունենալ կամ մեքենա նվեր ստանալ: Ի՞նչ վատ բան կա դրանում»,- զարմացավ մամլո պատասխանատուն եւ հավելեց. «Եթե պետական պաշտոնյային Bentley նվիրեին, դա կնշանակեր, որ կա կոռուպցիա, բայց հոգեւորականը, բնականաբար, պետական պաշտոնյա չէ, եւ նրան մեքենա նվիրելը որեւէ բանի հետ կապված չէ»:
Իսկ թե մինչ այդ Սրբազանն ի՞նչ ծառայողական մեքենայից էր օգտվում, մամլո դիվանի պատասխանատուն նշեց. «Մինչ այդ շատ շքեղ Merseders Benz էր»: