կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-19 14:31
Աշխարհ

Արդեն վաղուց ժամանակն է, որ շեշտը դնենք փոխհատուցման վրա. Արամ Առաջինի հարցազրույցը New York Times-ին

Արդեն վաղուց ժամանակն է, որ շեշտը դնենք փոխհատուցման վրա. Արամ Առաջինի հարցազրույցը New York Times-ին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր New York Times-ին:

 

Հարցազրույցի ընթացքում Վեհափառը խոսել է Սիսի կաթողիկոսարանը հետ վերադարձնելու պահանջով Թուրքիայի ՍԴ ներկայացված հայցի և Օբամայի ապրիլքսանչորսյան ելույթի մասին:

 

New York Times-ի հետ զրույցում Արամ Ա-ն հայտնել է, որ թուրք իրավապահների կողմից հայցի մերժման դեպքում Թուրքիայի և 10 միլիոնանոց հայկական Սփյուռքի միջև բաժանումը կխորանա: Նա հավելել է, որ դատական հայց ներկայացնելու մասին որոշում է կայացրել 30 իրավաբանի, այդ թվում՝ Թուրքիայից մասնագետների հետ խորհրդակցելուց հետո:


Շեշտելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում եկեղեցու մեծ դերը՝Արամ Ա կաթողիկոսն ասել է. «Կարծում եմ, որ հարյուր տարի անց արդեն վաղուց ժամանակն է, որ մենք շեշտը դնենք փոխհատուցման վրա»:

 


«Սա իրավական առաջին քայլն է: Դրան կհաջորդեն մեր պահանջները՝ վերադարձնել բոլոր եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան հողերն ու, վերջապես, մարդկանց անձնական սեփականությունը: Մենք պետք է քայլ առ քայլ առաջ գնանք »,- ասել է կաթողիկոսը:


Նշելով, որ Թուրքիայի ՍԴ-ն դեռ պատասխան չի տվել իրենց ներկայացրած հայցին, և գուցե դատավորներն այն անտեսել են, Վեհափառն, այդուհանդերձ,  հիշեցրել է Սիսի (թուրքերեն՝Քոզան) քաղաքապետ Մուսա Օզթուրքի պատասխանը, թե՝ «ոչ մի տարածք չունենք` տալու»:


Արամ Ա-ն, ով երբեք չի այցելել Սիսի կաթողիկոսարանի տարածք, հայտնելէնաևիրմտավախությունը, թե թուրքական իշխանությունները վերացրել են այդվայրիինքնության հետքը, սակայն, միաժամանակ, շեշտել է. «Դրանքհայկականեն: Ոչոքչիկարողհարցականիտակդնելդրանցսեփականությունը, ինքնությունը  կամպատմությունը»:

 

Վեհափառ հայրապետը նշելէորիրենց դիրքորոշումը դատական գործընթացում հակառակ է քրիստոնեական արժեքներից մեկին՝ ներողամտությանը:

 

«Ներողամտությունը գալիս է, երբ կա խոստովանություն, զղջում, մեղքի ընդունում: Հաշտեցումը մեր համամարդկային արժեքների և հավատի մի մասն է, բայց նախևառաջ Թուրքիան պետք է հաշտվի սեփական անցյալի հետ»,- ընդգծել է նա:

 

Հարցազրույցիընթացքումկաթողիկոսնանդրադարձելէնաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ելույթին, որում նա հերթական անգամ խուսափելէր«ցեղասպանություն» եզրույթն արտասանելուց: Կաթողիկոսն ասել է. «Ես վստահ եմ, որ նախագահ Օբաման իր սրտի խորքում գիտի, որ դա Ցեղասպանություն է»:

 

The New York Times պարբերականիհետզրույցումեկեղեցու առաջատար փաստաբան Փայամ Ախավանը, ով Սիսի կաթողիկոսարանի վերադարձի գործովիրավաբաններից է, հայտնել է, որ թուրքական դատարանի կողմից մերժում ստանալու դեպքում հայցը տեղափոխելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

 

«Մենք սեփականության պահանջ ենք ներկայացրել: Մենք չենք խնդրում, որ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Մեր պահանջը շատ պրագմատիկ է»,- ասելէնա: