|
Փոխարժեքներ
22 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով հրամանի մասին տեղեկացված իրանցի երեք պաշտոնյաների։
Իրանցի զինվորականները դիտարկում են Թել Ավիվի և Հայֆայի տարածքում ռազմական օբյեկտների վրա համատեղ անօդաչու թռչող սարքի և հրթիռային հարձակման հնարավորությունը, սակայն կփորձեն խուսափել քաղաքացիական օբյեկտների թիրախավորումից, հայտարարել են Իրանի պաշտոնյաները:
Նրանք ասում են, որ դիտարկվող տարբերակներից մեկը համակարգված հարձակումն է Իրանից և այլ ճակատներից, որտեղ նա ունի դաշնակից ուժեր, ներառյալ Եմենը, Սիրիան և Իրաքը, առավելագույն արդյունքի հասնելու համար:
Խամենեին հանձնարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և բանակի ռազմական հրամանատարներին նախապատրաստել պլաններ ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանության համար, եթե պատերազմn ընդլայնվի, և Իսրայելը կամ Միացյալ Նահանգները հարվածեն Իրանին, ասել են պաշտոնյաները: