|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Լիբիայում կորել են The New York Times-ի 4 լրագրողներ: Խմբագրությունը տեղեկություն էր ստացել, թե նրանց առեւանգել են Քադաֆիի զինվորականները:
Այն բանից հետո, երբ The New York Times-ը հայտարարեց այդ մասին, Քադաֆիի կառավարության պաշտոնյաներն, ի պատասխան, նշեցին, որ եթե նրանց կալանավորել է կառավարությունը, ապա նրանք անվնաս հետ կվերադարձվեն:
Այսօր Լիբիայի կառավարությունը լրագրողներին ազատ է արձակել: Չորսն էլ թեժ կետերում աշխատելու մեծ փորձ ունեն. Էնտոնի Շադիդը, ով The New York Times-ի Բեյրութի գրասենյակի ղեկավարն է, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր, լուսանկարիչներ Թայլեր Հիքսը եւ Լինսի Ադարիոն եւ թղթակից, օպերատոր Ստեֆեն Ֆարելը, որը 2009-ին կալանավորվել էր Թալիբանի կողմից: