|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իրաքում ԱՄՆ բազաներին անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել Իրանի հետ կապված ուժերի կողմից. հայտնում է The New York Times -ը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Նրանց խոսքով՝ վերջին երկու ամսվա ընթացքում զինված գրոհայինները անօդաչու թռչող սարքերով երեք անգամ հարձակվել են Իրաքի տարածքում գտնվող ԱՄՆ ռազմական բազաների վրա: Հարձակումներն իրականացվել են գիշերը: Նշվում է, որ դրանց թիրախները, ենթադրաբար, այն հենակետերն են, որտեղ տեղակայված են ԿՀՎ-ն և հատուկ նշանակության ջոկատները:
«Իրաքի և ամերիկացի պաշտոնյաները հայտնել են, որ Իրանը կատարում է այդ անօդաչու թռչող սարքերով հարվածները՝ փորձելով նվազագույնի հասցնել կորուստները, որոնք կարող են հանգեցնել ԱՄՆ պատասխան գործողությունները»,- նշում է թերթը:
Աղբյուրները նշում են, որ այս կերպ Իրանը փորձում է նվազեցնել տարածաշրջանում հետախուզություն իրականացնելու՝ ԱՄՆ-ի կարողությունը: Ի դեպ, ԱՄՆ հակաօդային պաշտպանության համակարգերն այնքան էլ արդյունավետ չեն պայթուցիկ նյութերով լցված անօդաչու թռչող սարքերի դեմ: