| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Yerkir.am-ի տեղեկություններով՝ մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում վիրավորված Հարություն Զաքարյանի մոտ աչքի բորբոքային խնդիրներ են առաջացել: Նշենք, որ Հարությունը ներկայումս գտնվում է Մոսկվայում՝ կնոջ, երեխայի և հոր հետ: Նա ստուգվել է Մոսկվայի մի քանի հիվանդանոցներում, սակայն բժիշկները տեսողության վերականգնման հույս չեն տվել: Մեր տեղեկություններով՝ առաջիկայում Մոսկվայում Հարությունին կրկին կվիրահատեն:
Ծեծկռտուքից տուժած մյուս եղբայրը՝ Մուշեղը, ով վերջերս էր վիրահատվել, դեռևս գտնվում է հիվանդանոցում, նրան խնամում է մայրը՝ տիկին Անահիտը: Մուշեղը ներկայումս սուր ցավեր ունի, հատկապես` դիմածնոտային շրջանում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ քննիչներին վերջապես հաջողվել էր ցուցմունք վերցնել Մուշեղից: Մինչ այդ նա հրաժարվում էր խոսել կատարվածի մասին:
Մինչ այժմ այս գործով ներգրավված որևէ կասկածյալ կամ ձերբակալված անձ չկա: Գործով հարկադիր բերման ենթարկելու որոշում էր կայացվել Սյունիքի մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ, ով դեպքից հետո լքել էր հանրապետությունը, սակայն երկու օր առաջ ներկայացել ոստիկանության Գորիսի բաժին և հարցաքննվել: Նրա՝ այս գործով կարգավիճակի վերաբերյալ առայժմ որևէ տեղեկություն հայտնի չէ: