Նոր Մոսկվայում շինարարական բրիգադների միջև ծագած ծեծկռտուքի ժամանակ վեց մարդ է տուժել. հայտնում է РИА Новости-ն: ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությունում գործակալության աղբյուրը հայտնել է, որ մոտ 40 շինարար` Ուզբեկստանից և Հայաստանից, կռվի են բռնվել ` կիրառելով ամրաններ, բահեր ու մեծ մուրճեր:
Ըստ աղբյուրի` ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ շինարարներից մեկն աղբը սկսել է ցած նետել ծածկից:
Հարուցվել է քրեական գործ` խուլիգանության փաստով: