|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Սյունիքի մարզպետի ավտոմեքենայի վրա կրակելու գործով Արա Բուդաղյանին կալանավորել են առանց որևէ հիմքի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց Արա Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Ըստ նրա` իրավապահներն ամեն կերպ ուզում են գտնել միջոցներ, որպեսզի Սյունիքի մարզպետի ընտանիքին օգնեն բոլոր գործերում: Դատարանները, ըստ փաստաբանի, հնազանդ հետևում են Ազգային անվտանգության ծառայության միջնորդություններին. նախ` առանց որեւէ հիմքի կալանավորեցին Արա Բուդաղյանին, իսկ երեկ չէ առաջին օրն էլ առանց որևէ հիմքի մերժեցին գրավ կիրառելու մասին` պաշտպանական կողմի միջնորդությունը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքը կազմակերպվել է հանրության ուշադրությունը նախկին գործերից շեղելու համար, Ալումյանը պատասխանեց, թե չի կարծում, որ այդպիսի բարդ սցենար հորինեին: «Հասկանո՞ւմ եք` դա նրանց ընտանիքի առօրյան է, նրանց առօրյայի հերթական դրսևորումը: Բանն այն է, որ դեպքը չկարողացան կոծկել, որովհետև այն միանգամից հայտնվեց ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում»,- ասաց Ալումյանը: