կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-30 14:01
Քաղաքական

Մի քանի տարի հետո Որոտանի կասկադը կվաճառվի մի քանի անգամ թանկ գնով. Հրանտ Բագրատյան

Մի քանի տարի հետո Որոտանի կասկադը կվաճառվի մի քանի անգամ թանկ գնով. Հրանտ Բագրատյան

«Քիչ առաջ հայտնի դարձավ, ՀՀ կառավարությունը 180 մլն դոլարով վաճառել է Որոտանի կասկադը (ավելի քան 500 մեգավատ)։ Տպավորություն ունեմ, որ սա արվել է բացառապես ամերիկացիների «բարկությունը» մեղմելու համար։ Կառավարությունը սրանից Հայաստանին զրկեց սեփական էներգետիկայից։ Կասկադը վաճառվել է ամենաքիչը 4 անգամ ավելի էժան։ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադը» առաջիկա 6 տարիներին 70 մլն կներդնի։ Ներեցեք, բայց առանց այդ ընկերության մենք 6 տարում նորմատիվներով ավելի շատ կներդնեինք ընկերության շահույթից։ Արդյունքում, առանց կասկածի, մի քանի տարի հետո այս համալիրը կվաճառվի մի քանի անգամ ավելի թանկ գնով։ Մեր կառավարությունը ուժեղ երկրների առաջ քծնելու (ավելի վաղ գերշահավետ պայմաններ էին տրամադրվել ռուսներին) բացառիկ հատկություններով է օժտված»,-  իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: