Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա որդու շուրջ պտտվող խոսակցությունների վերաբերյալ ի՞նչ դիտարկումներ կարող է անել, նշեց. «Ասեմ, որ ես գնահատականներ չեմ կարող տալ, որովհետև ինֆորմացիան մամուլից եմ ստացել, և այնտեղից ստացած գնահատականներն էլ ճշտված չեն, այնպես որ` կդժվարանամ խոսել այդ մասին»:
Ըստ պատգամավորի` ինքը գնահատականներ տալ չի վախենում, սակայն առանց հստակ ինֆորմացիայի դիտարկումներ անել էլ չի կարող: «Ես ո'չ վախենում եմ, ո'չ էլ խուսափում եմ գնահատական տալ, սակայն դրա համար պետք է լուրջ ու ճշտված ինֆորմացիայի տիրապետել: Այն, ինչ գրվում է մամուլում, ես համոզված չեմ, որ հարյուր տոկոսանոց է, կարծում եմ, որ շատ-շատ բաներ եթե չեն էլ խեղաթյուրվում, ապա ռեալ չեն էլ գրվում»:
Լեռնիկ Ալեքսանյանն ասաց նաև, որ երևույթն ինքնին տգեղ է: «Երևույթն, ընդհանուր առմամբ, շատ տգեղ է, վատ է, բայց գնահատականներ տալ և ասել` ճիշտ է, սխալ է, չեմ կարող: Ես վատ եմ զգում, որ Սուրիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի հետ կապված նման խոսակցություններ են գնում: Որպես ՀՀԿ անդամ` վատ եմ զգում, որ շեշտվում է այդ բանը»,- ասաց Ալեքսանյանը`հավելելով. «Հենց մենակ այն, որ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի մասին այդքան բան են խոսում, արդեն ինքնին տգեղ է ու վատ: Ես ոչ թե չեմ ուզում գնահատական տալ, այլ վախենում եմ սխալվել: Շատ հնարավոր է նաև` երկու բանը տասն է դարձված, այսինքն` երևույթները չափազանցված են»: