Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Կարապետյանը, ով սյունեցի է, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսեց Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի և նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործունեության ազդեցությունների մասին: Պատգամավորի խոսքով՝ կառավարությունը նոր թիմ է ձևավորում, և Սյունիքի նորանշանակ մարզպետի նշանակումն էլ այդ համատեքստում է:
«Սյունիքի նախկին մարզպետն էլ հայտարարել է, որ առողջական խնդիրների պատճառով է հրաժարվել շարունակել իր պաշտոնավարումը»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ անձամբ չի նկատել, որ նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը փորձ անի նվազեցնել նախկին մարզպետի ազդեցությունը:
«Եթե կառավարությունում ձևավորվում է նոր թիմ, չի նշանակում, որ պետք է վերացնել անցածը: Նոր կառավարությունը շարունակում է հին կառավարության ծրագրերը՝ փոփոխությունների ենթարկելով, բայց այն քաղաքականությունը, որը որդեգրել է ՀՀԿ-ն, այսօր շարունակվում է նորանշանակ մարզպետի կողմից»,- ասաց Կարապետյանը:
Հարցին, թե ներկայիս մարզպետը շարունակելո՞ւ է աշխատել նախկին մարզպետի ոճով, նա պատասխանեց. «Ցանկացած պաշտոնյա ունի իր տեսակետները, իր վարած քաղաքականությունը: Քաղաքականությունը նույնը կլինի, բայց աշխատաոճը, կարգապահության, պահանջկոտության ցուցանիշները ուրիշ կլինեն: Նոր մարզպետը կունենա իր աշխատաոճը: Մարդիկ կլինեն, որ գոհ կլինեն նոանշանակ մարզպետից, մարդիկ կլինեն, որ անձնական կապեր կունենան և կցանկանան, որ Սուրիկ Խաչատրյանը շարունակեր պաշտոնավարել»:
Կարապետյանի բնորոշմամբ՝ որևէ պաշտոնյա ամրագրված չէ իր պաշտոնում, և պետք է հասկանալ, որ պաշտոնը սեփականություն չէ: Անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի հետագա գործունեությանը՝ պատգամավորը նշեց, որ Խաչատրյանը շարունակում է մնալ ՀՀԿ-ի թիմում և ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի պաշտոնում:
«Չեմ կարծում, որ նեղսրտած է ՀՀԿ-ից, այս պահին նա առողջական խնդիրների պատճառով է հրաժարական տվել»,- ասաց Կարապետյանը: