Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ հանձնաժողովների նիստում, երբ մարզպետերն էին ներկայացնում 2016 թ. բյուջեի նախագծով մարզերին տրվող հատկացումները, Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին, թե այսօր ինչո՞ւ են ներկայացել նիստին, մի՞թե պարապ են:
Նիկոլ Փաշինյանի հարցն, իհարկե, ենթատեքստ ուներ, որովհետև Գեղարքունիքի մարզպետից առաջ զեկուցում էր քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, ով հերթական անգամ, Նիկոլ Փաշինյանի հարցին ի պատասխան, հիմնավորելով, թե ինչու Տարոն Մարգարյանը չի ներկայացել քննարկմանը, ասել էր, թե չի ներկայացել, որովհետև պետք է ընդունի Կարմիր խաչի պատվիրակությանը:
Ռաֆիկ Գրիգորյանը սրամիտ պատասխան տվեց՝ ասելով. «Եկել ենք, որովհետև մոտիկից էինք ուզում Ձեզ հետ շփվել, պարո\'ն Փաշինյան, միշտ ձեր ելույթները հեռուստացույցով ենք տեսնում, հիմա եկել ենք՝ անձամբ շփվենք»:
Մարզպետի սրամիտ պատասխանը ծիծաղ առաջացրեց նիստի մասնակիցների շրջանում, ինչը բացարձակապես դուր չեկավ նիստը վարող՝ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանին: Նա դիտողություն արեց բոլորին, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանին,՝ ասելով, որ նիստը զավեշտի են վերածել:
Փաշինյանը արձագանքեց. «Այդ դուք պետք է մտածեք նիստը զավեշտի չվերածելու մասին: Ես դա լուրջ եմ ասում: Եթե ամեն անգամ մարզպետերը պարտաճանաչ գալիս են խորհրդարան՝ բյուջեի վերաբերյալ քննարկումների, ապա ինչո՞ւ Տարոն Մարգարյանը միշտ չի գալիս: Մեկ՝ Կարմիր խաչից ա պատվիրակություն եկել, մեկ՝ բանակի քեֆ ունեի Սանկտ Պետերբուրգում, մեկ՝ քեռուս տղեն ա եկել Ռոստովից: Իսկ Ձեզ, պարո\'ն Մինասյան, խաբել են՝ ասելով, թե Տարոն Մարգարյանը Երևանում չի եղել»:
Նիստը վարող Ստեփան Մարգարյանն ասաց, որ ինքը չի կարող որևէ մեկին բերել տալ խորհրդարան: «Պարո\'ն Փաշինյան, դե Դուք նպաստեք, թող գան»,- ասաց նա:
«Է նպաստում եմ, հենա՝ մեկն էսօր արդեն եկել ա»,- ասաց Փաշինյանը՝ ակնարկելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: