|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Դժվար է հավատալ, որ ԱՄՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը կարող է նման տաղտկալի հայտարարություն անել մի ամբողջ ժողովրդի դեմ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի խոսքերը Իրանի նախագահ Էբրահիմ Ռեյիսիի մահվան մասին։
Հիշեցնենք, որ նախօրեին Բլինկենն ասել էր, որ Իրանի ժողովուրդը և ամբողջ աշխարհը շահել են ավիավթարում Իրանի նախագահ Ռեյիսիի մահից։
«Գիտեք, ճիշտն ասած, ես դեռ չեմ տեսել այս հայտարարությունը բնօրինակով: Դժվար է հավատալ, որ դիվանագետը, առավել ևս Ամերիկայի Միացյալ Նահանգների նման երկրի բարձրաստիճան ներկայացուցիչը, կարող էր նման, դիվանագիտորեն ասած, անհարմար հայտարարություն անել: Եվ, ըստ էության, դա տգեղ հայտարարություն է մի ամբողջ ժողովրդի նկատմամբ»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։
Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռեյիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։