|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Կենտրոն» հ/ը «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ Պետրոս Ղազարյանն իր Facebook-ի էջում անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանի` Առաքել Մովսիսյանի (նույն ինքը` Շմայս) հետ հարցազրույցին` գրելով.
«Մի անգամ ասել եմ,որ Զարուհի Փոստանջյանի հարցը` կազինոների մասին, իմ սրտով չէր։ Սակայն երեկ «Ազատություն»- ով լսեցի , որ Շմայսը, այս էլ երկրորդ անգամ` հրապարակավ հայհոյում է Զարուհուն։
Մեր երկրում շատ աղաղակող անարդարություններ կան՝ մարդասպան են բաց թողնում,անմեղ մարդկանց են նստեցնում և այլն, և այլն...
Չեմ հիշում, որ նորմալ մարդու արժանապատվությունը ոտնահարող այս դեպքերի մասին Շմայսը երբևէ ծպտուն հանած լիներ։
Հիմա, երբ սխալ բան է եղել Սերժ Սարգսյանի նկատմամբ, Շմայսն անդադար հայհոյում է Զարուհուն, ինչը ոչ թե սկզբունքայնություն է, այլ` սովորական քծնանք։ Էլ չեմ ասում,որ Զարուհին կին է,մի քանի երեխաների մայր։
Զարուհու արածը լավ բան չէր, բայց բռիությունդ ի ցույց դնելով`վերադասին քծնելն ավելի տգեղ բան է»։
Լուսանկարը` Պետրոս Ղազարյանի Facebook-ի էջից