|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մեկ ամսով հետաձգվել են Թուզլայի հայկական որբանոցի քանդման աշխատանքները:
Ըստ «Ակօս»-ի`որբանոցի տարածքը մի քանի անգամ սեփականատեր է փոխել: Այն այժմ գրանցված է տարածքի սեփականատեր, գործարար Մեհմեթ Ալի Այդընարի բարեկամ՝ Էրհան Այդընարի անունով, սակայն նա պնդում է, որ տարածքը փոխանցել է Ֆաթիհ Ուլուսոյին: Ուլուսոյը մեկ ամսով դադարեցրել է որբանոցի ոչնչացման գործընթացը: «Եթե ինչ-որ լուծում կա, գտնենք, այլապես քանդելու եմ»,- ասել է նա:
Այդընարն ասել է, որ շինությունն իր անունով է գրանցված, սակայն ինքը դրա հետ որևէ կապ չունի, քանի որ առքուվաճառքի պայմանագիր կա: «Ես շատ հայ ընկերներ ունեմ, սակայն այս պահին հանցավորի պես եմ ինձ զգում: Ես պետությունից չեմ առել, հիմնադրամից չեմ առել: Օրինական ճանապարհով՝ գումարը վճարել եմ ու գնել: Ես շատ եմ ցավում: Թուզլայում կյանքումս երկու անգամ եմ եղել, և եթե այդքան հուշեր պարունակող շինությունն այժմ իմը լիներ, կնվիրաբերեի: Սակայն մենք այժմ վաճառված գույքի մասին ենք խոսում»,- ասել է նա: