|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ծեծի են ենթարկել Թուզլայի հայկական որբանոցի մի քանի կամավորների. տեղեկացնում է Haberler-ը:
Տեղեկությունների համաձայն՝ երեկ կամավորների մի խումբ անցորդներից որբանոցի հասցեն է հարցրել, ինչից հետո նրանց կողմից ծեծի ենթարկվել: Որբանոցում ծեծկռտուքի ձայն լսած կամավորների մյուս խումբը շտապել է ձայների ուղղությամբ և ականատես եղել դեպքին:
Կամավորներից երեքը թեթև վնասվածքներ են ստացել: Նրանք Թուզլայի կենտրոնական ոստիկանատանը բողոքի հայց են ներկայացրել:
«Այսօր «Քամփ Արմեն»-ին տեր կանգնելու մեր պայքարի 100-րդ օրն է: Մենք շարունակելու ենք տեր կանգնել այս որբանոցին: Պատահական չէ, որ հարձակումը տեղի է ունեցել այդ օրը: Մոտավորապես 80 օր առաջ խոստացել էին որբանոցը վերադարձնել: Մենք հայտնել էինք, որ այդ խոստումը նախընտրական քարոզարշավի շրջանակներում է, և այսպիսով ևս մեկ անգամ ապացուցվեց, որ մենք ճիշտ ենք»,-ասել է որբանոցի համար պայքար մղող կամավորներից Սարին Քորքմազը: