կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-05-07 11:50
Տարածաշրջան

Ցեղասպանությունը շարունակվում է. հայերեն գրություններ՝ Թուրքիայի հայկական որբանոցի պատերին

Ցեղասպանությունը շարունակվում է. հայերեն գրություններ՝ Թուրքիայի հայկական որբանոցի պատերին

Թուզլայի հայկական որբանոցի ոչնչացման դեմ աշխատանքները շարունակվում են: 

 

Որբանոցում գիշերած անձիք հայերեն պաստառներ են տեղադրել և գրություններ թողել պատերին:

 

Կիսաքանդ որբանոցին ասես նոր շունչ հաղորդած ակտիվիստները մուտքին տեղադրված պաստառի վրա գրվել է՝ «Արմենակներ, արմենուհիներ, բարի եկաք «Քեմփ Արմեն»:


Մեկ այլ պաստառի վրա գրվեն են Հրանտ Դինքի և իր կնոջ՝ Ռաքելի անունները, ովքեր եղել են այդ որբանոցում մեծացած 1500 հայ որբերից երկուսը:

 

Որբանոցի պատշգամբին քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամները պաստառ են ամրացրել, որի վրա գրված է. «1915-ից ի վեր մարդկանց դեմ սկսած սպանդը շարունակվում է: Տեր կանգնիր քո պատմությանն ու մշակույթին»:

 

Ինչ վերաբերում է «Նոր Զարթոնք»-ի տեղադրած պաստառին՝ գրված է. «Ցեղասպանությունը շարունակվում է»:

 

Իսկ որբանոցի կիսաքանդ պատին գրվել է՝ «Որբի իրավունը մի ոչնչացրու»:


 

Լուսանկարները՝ ստորև: