Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Հայաստանի ճարտարապատների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը խոսել է «Զվարթնոց» օդանավակայանի շենքի հետագա ճակատագրի մասին:
Նրա խոսքով` իրականությանը չի համապատասխանում այն, որ «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային հին համալիրը վթարային վիճակում է: Ճարտարապետի համոզմամբ` պետք է պարզապես ամրացնել շենքը, հարմարեցնել այսօրվա պայմաններին, այլ ոչ թե քանդել: Մկրտիչ Մինասյանը նշեց, որ «Զվարթնոց»–ի վերանորոգման համար անհրաժեշտ է մոտ 10 միլիոն դոլար։
«Հայաստանը շատ անփույթ է պատմական կառույցների նկատմամբ: Հին շենքերը անհրաժեշտ են, որովհետև դրանք փայլուն կառույցներ են: Տարօրինակ է, որ շենքի մի մասը քանդվում է, մյուս մասը փոխում են։ Եվ եթե իշխանությանը չի հետաքրքրում այս խնդիրը, ներդրողներին ընդհանրապես չի հետաքրքրի, որ կառույցը պահպանեն։ Կարծես թե դժվար է պահպանել, բայց հեշտ է քանդել ու նորը կառուցել»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:
Ճարտարապետների միությունը ՀՀ կառավարությանն առաջարկելու է «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի պահպանման և օգտագործման հարցում ներգրավել նաև կառույցի հեղինակներին և Հայաստանի անվանի ճարտարապետներին: