|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց 2013թ. նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած անկարգությունների գործով դատապարտված Սևակ Մնացականյանը. այսօր լրացավ նրա պատժի կրման ժամկետը: Հիշեցնենք, որ Սևակ Մնացականյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի վճռով մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 1 տարի 6 ամիս ազատազրկման:
Նույն դատարանի վճռով «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Ավետիս Ավետիսյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Վարդան Վարդանյանը՝ 5 տարվա, Ալբերտ Մարգարյանը՝ 6 տարվա, Ալեք Պողոսյանը եւ Մկրտիչ Հովհաննիսյանը՝ 4 տարվա, Արմեն Հովհաննիսյանը՝ 2 տարվա, Հայկ Հարությունյանը ՝ 4 տարի 6 ամսվա, Տիգրան Պետրոսյանը՝ 1 տարվա, Վահե Մկրտչյանը՝ 7 տարվա ազատազրկման: Դատարանը վճռով Շանթ Հարությունյանի որդին դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման, սակայն նրա պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի վճիռը: