Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շանթ Հարությունյանի 14-ամյա որդուն՝ Շահեն Հարությունյանին, ազատ են արձակել քիչ առաջ: Այս մասին ԳԱԼԱ-ին ասել է Շահեն Հարությունյանը: «Ես քիչ առաջ եմ տուն եկել՝ առավոտյան: Եկա, որ մեր տանը խուզարկություն էին անում. ես էի, մաման, եւ մեր հարեւաններից կանչեցին, որ խուզարկություն անեն: Ամբողջ գիշեր ոստիկանությունում էի, մենք բոլորս առանձին սենյակներում էինք, մոտ 4 հոգու տարել էին բաժին, բայց մի սենյակում հարցաքննության ժամանակ պապային տեսա, նա ոնց որ թե լավ էր, ուզեցի գրկեմ ու համբուրեմ, բայց չթողեցին, որ մոտենամ պապային, բայց պապան ասաց, որ` լավ եմ...»,- պատմել է 14-ամյա Շահենը:
Նա ասել է, որ հորը տեսել է «Վարդաշեն» ՔԿՀ-ում: «Մենք սկզբից ոստիկանությունում էինք, հետո Վարդաշեն տարան, այնտեղ պապային տեսա, պապան հիմա այնտեղ է: Իմ իմանալով` նրան 72 ժամ պահելու են, հետո կտեղափոխեն բերդ: Ինձ փաստաբան առաջարկեցին, ես ասացի, որ հրաժարվում եմ, հետո էլ ինձ տարբեր փաստաթղթեր էին բերում-դեմ տալիս, որ ստորագրեմ, սաղից հրաժարվեցի, ոչ մեկն էլ չստորագրեցի, բայց ինձ ծեծել, բան` չեղան նման բաներ ոստիկանությունում: Իմ ձեռքից վերցրին սաղ՝ համ բրոնիժիլետս, համ փողերս, ֆոտոապարատս, հեռախոսս, ասացին՝ մի վախեցի, որ գնացիր հետդ կտանես, բայց վերջում էլ չտվեցին»,-ասել է Շահենը:
14-ամյա նաեւ հավելել է, որ ինքը չի վախեցել, «դուխը տեղն է» եւ սպասում է, որ հայրն էլ շուտ տուն կգա: