Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել ԱԺ պատգամավոր Յուվեցի Կարոյի՝ Կարո Կարապետյանի փեսան՝ «Վերնիսաժի գործով» վեցուկես տարվա ազատազրկման դատապարտված Գոռ Առաքելյանը:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Գոռ Առաքելյանն ազատ է արձակվել ժամը 16.00-ի սահմաններում, նրան դիմավորելու են եկել 20-ից ավելի քաղաքացիներ, ովքեր մեքենաների ձայնային ազդանշաններով ազդարարել են նրա ազատ արձակվելը:
Թե ի՞նչ հիմքով է Առաքելյանը ժամկետից շուտ ազատվել, մեզ չհաջողվեց ճշտել նրա փաստաբանից և քրեակատարողական ծառայության հանրային կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ 2015թ. հոկտեմբերի 21-ին Կոնտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով՝ Գոռ Առաքելյանը դատապարտվել էր վեցուկես տարվա, նույն գործով ամբաստանյալ Վալերի Հովհաննիսյանը` 3 տարվա, Նորայր Մելքոնյանը` 2 տարվա ազատազրկման:
Գոռ Առաքելյանը մեղադրվում էր ապօրինի կերպով «Մակարով» տեսակի ատրճանակ ու փամփուշտներ ձեռք բերելու և պահելու մեջ:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Առաքելյանը, հիշյալ զենքի գործադրմամբ, 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով փորձել էր ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին, ինչպես նաև, անուղղակի դիտավորությամբ, կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ էր հասցրել Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին, իսկ Ալվինա Բադալյանին՝ միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով: