|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Այսօր Շանթ Հարությունյանի գործով դատի մեկնարկից առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել: Yerkir.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղոդրում է, որ մի երիտասարդ նախքան նիստի մեկնարկը բարձրացել է դատարանի առջեւ կայանած մի սպիտակ մեքենայի վրա եւ պնեւմատիկ զենքով անկանոն կրակ է բացել քաղաքացիների վրա: Գնդակները դիպել են 4-5 ոստիկանի, այդ թվում` մի կին ոստիկանի: Նրանք մարմնական վնասվածքներ են ստացել: Նշենք, սակայն, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին լարված իրավիճակ է դատարանի առջեւ:
Տեսանյութը՝ Araratnews.am-ի: