կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-05 17:33
Իրավական

Շանթ Հարությունյանի գործով դատապարտված Տիգրան Պետրոսյանն ազատ է արձակվել

Շանթ Հարությունյանի գործով դատապարտված Տիգրան Պետրոսյանն ազատ է արձակվել

Շանթ Հարությունյանի և մյուսների գործով 1 տարվա ազատազրկման դատապարտված Տիգրան Պետրոսյանն այսօր ազատ է արձակվել, քանի որ ուղիղ մեկ տարի արդեն կալանքի տակ էր: Այս մասին Yerkir.am-ին ասաց Տիգրան Պետրոսյանի պաշտպան Արա Զաքարյանը: Նա նշեց, որ դատավճիռն անպայման բողոքարկելու են վերադաս ատյանում:

 

Մեր հարցին` եթե վերադաս ատյանը բավավարի բողոքը և արդարացնի իր պաշտպանյալին, ապա այդ դեպքում փոխահատուցո՞ւմ են պահանջելու մեկ տարի կալանքի տակ պահելու համար, փաստաբանը հարցով պատասխանեց. «Իսկ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ դատարանը կարողանա նախագահի արած հայտարարությանը հակառակ որոշում կայացնել»: Ա. Զաքարյանը նշեց, որ դատավճիռը բողոքարկելու են վերադաս ատյաններում, որպեսզի կարողանան դիմել Եվրոպական դատարան:

 

Նշենք, որ, համաձայն մեղադրանքի,  Տիգրան Պետրոսյանը մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով: