կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-01 18:25
Մշակույթ

Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակի համերգները` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին

Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակի համերգները` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին

Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակը մենահամերգով հանդես է եկել Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում: Համերգը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ծրագրում հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Վարդ Մանուկյանի, Ռուբեն Ալթունյանի ստեղծագործությունները:

 

Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակի անդամ Վաչե Հովեյանի խոսքով` 2015 թվականին քառյակը ստացել է հրավերներ Եգիպտոսից, Իսրայելից, նախատեսվում են համերգներ նաև Ավստրալիայում, իսկ հունիսին հանդես կգան Երևանում: Առաջիկա համերգները ևս կնվիրվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

Արամ Խաչատրյանի անվան լարային քառյակը ստեղծվել է 1982 թվականին` մեծանուն երաժիշտ Զարեհ Սահակյանցի կողմից: Մինչև 2001 թվականը քառյակը, Արտաշես Մկրտչյանի ղեկավարությամբ, հանդես է եկել արտերկրում` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում և այլ երկրներում, մասնակցել է մի շարք միջազգային փառատոների: 2004 թվականից քառյակը ղեկավարում է Վաչե Հովեյանը: