կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-11 15:55
Հասարակություն

Արամ Խաչատրյանի անվ. պետական լարային քառյակը` Քուվեյթում

Արամ Խաչատրյանի անվ. պետական լարային քառյակը` Քուվեյթում

 Քուվեթում ՀՀ դեսպանության հրավերով մենահամերգով հանդես եկավ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը կրող պետական լարային քառյակը։

Քուվեյթի գլխավոր համերգային բեմահարթակում՝ Աբդուլ Հուսեին սրահում կազմակերպված համերգին ներկա էին գրեթե բոլոր մայրցամաքները ներկայացնող երկրների դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մեր հայրենակիցները։

Իր բացման խոսքում ՀՀ Արտակարգ և Լիազոր դեսպան Մ․ Բադեյանը մասնավորապես նշեց․ «Հազարամյակների պատմություն ունեցող և պետականության տարբեր ձևաչափեր ապրած մեր երկիրն այս տարի Հայաստանում և Սփյուռքում նշում է Հայաստանի Հանրապետության հարյուր ամյակը: Այս հոբելյանին նվիրված տարաբնույթ միջոցառումների շարքը սկսում ենք համերգային ձեռնարկով՝ ներկայացնելով մեր հարուստ մշակութային ժառանգությունյից մի պատառիկ: Համոզված եմ, որ մշակութային երկխոսությունը ժողովուրդների փոխըմբռնման լավագույն հարթակն է»:

Քառյակի կատարմամբ (Մ․ Մարգարյան, Հ․Վարդանյան, Ա․ Թալալյան, Վ․Հովեյան) Լ․Վ․Բեթհովենի, Վ․ Մանուկյանի, Կոմիտասի, Ա․Պիացոլայի, Ռ․ Ալթունյանի ստեղծագործություններն ուղեկցվում էին երկար ծափողջույններով և բարավո բացականչություններով։

Համերգի ավարտին դեսպան Մ․Բադեյանը կազմակերպական աջակցության համար և ի նշան հետագա համագործակցության, երախտագիտական հուշատախտակ փոխանցեց Քուվեյթի Մշակույթի և նամակների ազգային խորհրդի գլխավոր քարտուղարությանը՝ ի դեմս Դոկ․ Բադերի: Այնուհետև դեսպանն ու Դոկ․ Բադերը շնորհակալություն հայտնեցին և հուշատախտակ հանձնեցին Ա․ Խաչատրյան պետական լարային քառյակի գեղ․ ղեկավար Վաչե Հովեյանին։ Քուվեյթ այցելության ընթացքում քառյակն հըուրընկալվեց Քուվեթի Ազգային առաջնորդարանում, ուր նրանց դիմավորեց թեմի առաջնորդ Գերապատիվ Տեր Մասիս Զոպույեանը։