|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Հայաստանում սեփական բանակի ստեղծումը սկսվեց ԽՍՀՄ-ի գոյատևման վերջին տարիներին։ Հայ-ադրբեջանական հակամարտության ֆոնին սկսեցին ի հայտ գալ կամավորական ջոկատներ, որոնք զինվում էին այնպիսի զենքով, որը նրանց հաջողվում էր հայտնաբերել ռազմական հաստատություններում և այլ նմանատիպ վայրերում: 1991-ին Հայաստանում և Ղարաբաղում ստեղծվում են պաշտպանության հանձնաժողովներ։ Ավելի ուշ ձևավորվում է պաշտպանության նախարարությունը, և սկսվում է զինված ուժերի պաշտոնական ստեղծումը»,- գրում է Лента.ру-ն՝ անդրադառնալով ՀՀ-ի և ԼՂՀ-ի բանակներին:
Կայքը գրում է, որ հայաստանցի և ղարաբաղցի զինվորների համար լուրջ փորձություն է դառնում պատերազմը Լեռնային Ղարաբաղում։ Նրանց հաջողվում է հաղթել, և ԼՂՀ-ն դե ֆակտո պահպանում է իր անկախությունը։




