Ռուսական Лента.ру-ն անդրադարձել է Գյումրիում սպանություն իրականացրած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին և նրա գործին:
Արդեն բոլորիս քաջ հայտնի փաստերից բացի, պարբերականը ուշադրություն է հրավիրում Գյումրիի իրադարձություններից հետո հայ հասարակության շրջանում առաջացած տրամադրությունների վրա: Կայքը գրում է, որ հայկական մամուլում սկսել են ռուսական ռազմաբազան դուրս բերելու մասին կոչեր հայտնվել:
«Ռուսական ռազմաբազայի հետ կապված դժգոհություններ նախկինում հայտնել է «Ժառանգություն» կուսակցությունը: Մասնավորապես` կուսակցությունը պահանջում էր չերկարաձգել ռազմաբազայի տեղակայման ժամկետը, իսկ այնուհետև պահանջում էր վարձավճար սահմանել ռազմաբազայի տեղակայման դիմաց: Լուրջ զարգացում այդ առաջարկները չեն ստացել: Ներկայումս, սակայն, ընդդիմությունը կարող է վերադառնալ այդ հարցին»,- գրում է պարբերականը: