|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ պատվիրակությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կոնյակ էր բերել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: Այդ մասին գրում է Лента. ру-ն` անդրադառնալով Коммерсантъ-ի թղթակից Անդրեյ Կոլեսնիկովի հոդվածում տեղ գտած գրառմանը. նա պատմել է, որ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել, պատվիրակության անդամներից մեկը արագ դուրս է եկել և վերադարձել` դեղին տուփը ձեռքին, որի վրա գրված էր հայկական կոնյակ:
Կայքը հիշեցնում է, որ Պուտինը կողմ է առողջ ապրելակերպին և հաճախակի հանդես է եկել ալկոհոլի օգտագործման դեմ: Օրինակ` 2017-ի հունիսին նա քննադատել էր «Արտեկ»-ի տնօրենին այն բանի համար, որ երեխաները այցելել են գինու գործարան: Պուտինը նաև, ինչպես հայտնել է Пятый канал-ը, հրաժարվել է կոնյակից Տիվայում հանգստանալիս` ձկնորսության ժամանակ: