|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ 1915 թվականի հայերի կոտորածներն անվանել է ցեղասպանություն: Այդ մասին հայտնում է գերմանական DPA գործակալությունը:
«Մենք` գերմանացիներս, միասնական պետք է աշխատենք, քանի որ հայերի ցեղասպանության պարագայում մեղսակից ենք, ուստի կրում ենք համապատասխանատվություն»,- ասել է նա:
Նշենք, որ ապրիլի 24-ին` Գերմանիայի ժամանակով առավոտյան ժամը 9-ին, Հայոց ցեղասպանության հարցի քննարկմամբ կսկսվի Բունդեսթագի լիագումար նիստը: Դրանից հետո քվեարկության է դրվելու բանաձևի նախագիծ` ցեղասպանություն» եզրույթով ու հիմնավորմամբ, թե որ կոնվենցիայի որ կետով են Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ջարդերը ենթակա կոչվելու «ցեղասպանություն»:
Մինչ այս Գերմանիայի իշխանությունները հատուկ բանաձեւով դատապարտել էին 1915-ի իրադարձությունները` խուսափելով «ցեղասպանություն» եզրույթից: