Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի արտաքին գործերի նախարարությունը Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությանը մեղսակից է անվանել ԱՄՆ-ին, փոխանցում է ТАСС-ը։
«ԱԳՆ-ն ընդգծում է ԱՄՆ կառավարության պատասխանատվությունը՝ որպես մեղսակից այս զազրելի ահաբեկչական գործողության իրականացմանը և Սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելի-խմբ.) կողմից պաղեստինցիների տարածքների բռնազավթման և նրանց ցեղասպանության շարունակությանը: Այս ահաբեկչությունը ոչ միայն միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրությունը կոպիտ խախտում է, այլև լուրջ վտանգ է միջազգային խաղաղության և տարածաշրջանային անվտանգության համար», - ասված է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Թեհրանը ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունը համարում է «[Իսրայելի] միտումնավոր ցեղասպանության քաղաքականության մի մասը պաղեստինցիների դեմ, հատկապես վերջին տասը ամիսներին Գազայի հատվածում», որը «նպատակ ունի մեծացնել անկայունությունը» Մերձավոր Արևելքում։
Հիշեցնենք՝ Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան։ Շարժումը հայտարարել է, որ հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հանիան մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ կստիպի Իսրայելին զղջալ Հանիեի սպանության համար։
Իր հերթին Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իսրայելին «խիստ պատիժ» է խոստացել ՀԱՄԱՍ կազմակերպության քաղաքական թևի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության համար: