Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն այսօրվա դատական նիստում հանդես եկավ պաշտպանական ճառով, որում մասնավորապես նշեց հետևյալը․ «Այս գործը կազմողները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ իրենց դիմաց ինչ-որ շարքային մեկը չէ։ Մի մարդ է, որը եղել է և՛ նախարար, և՛ պատգամավոր, և՛ դատավոր։ Սա շախմատային խաղ է, և իմ դիրքը վատ է, որովհետև ես ո՞վ եմ, ամենաթույլ կողմն եմ, ամբաստանյալն եմ, բայց կարևոր չէ, թե դու ինչ դիրքում ես, կարևոր է, թե ինչ ֆիգուր ես։ Ես Հրայր Թովմասյանն եմ՝ պարզ, հասարակ, սովորական մի իրավաբան։ Ես էստեղ եմ շատ պարզ պատճառով․ ինձ առաջարկվել է արժանապտվությունս նվաստացնող գործարք, ինձ առաջարկվել է արդարադատության վրայով անցնելու գործարք, ինձ առաջարկվել է մեղսակից դառնալ մեր երկիրը լատինաամերիկյան, ասիական, աֆրիկյան շատ երկրների ճանապարհով տանելուն։ Մասնակից դառնալ պետության հիմքերի կազմաքանդմանը, անորոշության, անկայունության, անվտանգության համակարգի ջլատման գործին։ Ինձ առաջարկվել է մասնակից դառնալ մի վատ ավանդույթի ներդրման՝ կամ ամեն իշխանությունից հետո դատական իշխանությունը հավատարմության երդում է տալու քաղաքական իշխանություններին, կամ ամբողջությամբ փոխվելու է, պատասխանը եղել է մեկը՝ արժանապատվության ու արդարության հետ գործարքներ չեն կատարվում, խղճի հետ գործարքներ չեն կատարվում»։