Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Սեպտեմբերի 2-ին, այն օրը, երբ հայտարարվեց Ստամբուլից բարձրաստիճան իսրայելցի դիվանագետներին արտաքսելու մասին, Թուրքիայի կառավարությունը համաձայնեց ամերիկյան հակահրթիռային համակարգ տեղակայել իր տարածքում:
Ինչպես տեղեկացնում է mignews.com-ը, դա արժանացել է Իրանի բացասական արձագանքին, որի հրթիռների դեմ, առաջին հերթին, կուղղվեն ամերիկյան հզոր ռադարները:
Երեկ Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին հանդես է եկել Թուրքիայի այդ որոշման կտրուկ քննադատությամբ: «Մենք ամերիկացիների եւ արեւմտյան այլ պետությունների ռազմական ներկայությունը դիտարկում ենք որպես սկանդալային եւ անհանգստացնող: Դա խարխլում է բոլոր մահմեդական երկրների անվտանգությունը: Ամերիկացիների ձեռքերը մինչեւ արմունկները թաթախված են աֆղանցիների, իրաքցիների եւ պաղեստինցիներ արյունով: Մենք ոչ մի լավ բան չենք տեսնում որեւէ իսլամական երկրի տարածքում նրանց ներկայությունից»,- ասել է նախարարը:
Նա անդրադարձել է նաեւ օգոստոսի 31-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի արած հայտարարությանը, թե Իրանի միջուկային օբյեկտներին հնարավոր է` կանխարգելիչ հարվածներ հասցվեն, նշելով. «Նման արտահայտություններով Արեւմուտքը փորձում է հանրության ուշադրությունը շեղել այն ցեղասպանությունից, որ ինքն է իրականացնում Լիբիայում»:
Նշենք, որ, բացի Իրանից, Թուրքիայում հակահրթիռային համակարգի տեղակայումը մտահոգել է նաեւ Ռուսաստանին: ՌԴ ԱԳՆ-ն հատուկ հայտարարությամբ է հանդես եկել, որում պահանջել է երաշխիքներ, որ այն ուղղված չի լինի Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերի դեմ: