|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի օգնական Յալչըն Աքդողանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունների կապակցությամբ պատասխան հայտարարությամբ է հանդես եկել:
Ըստ AA-ի` Աքդողանը քննադատել է ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահներին` ասելով. «Նախ` թող իրենց անցյալին նայեն: Նախկինում իրենց իրագործած կոտորածները թաքցնելու համար մեղսակից են փնտրում»:
Անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին` նա ասել է. «Սիրիայում հարյուրհազարավոր մարդ սպանվեց: Երանի Պուտինն այդ մասին հայտարարություն աներ կամ կարողանար դատապարտել Ասադին: Մենք ենք դրանք դատապարտում: Մարդկանց ցավերը կիսողն ու երկու միլիոնին գրկաբաց ընդունողը մենք ենք: Այս ցավերի մասին լռողները անցյալի իրադարձությունների հիման վրա տարբեր հայտարարություններ են անում: Սրանք անընդունելի են: Բոլորս միավորվենք և աշխատենք բարեկամություն հիմնելու համար, այլ ոչ թե անցյալի ցավերն օգտագործենք` թշնամանք հրահրելու համար»: