Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ենթադրենք Կարսի պայմանագիրն ապօինի է, եւ մենք այն պայմանագիր չենք կոչում, ապա ի՞նչ գործողություններ կարող ենք անել: Հայաստանը կարող է հայտարարել Կարսի պայմանագրից դուրս գալու մասին: Եթե նման քայլ ենք կատարում, ստացվում է, որ մենք ընդունում ենք, որ մինչ այդ պահը պայմանագիրը եղել է օրինական. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Արմեն Մարուքյանը՝ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված «Հայաստանը եվ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին։
«Այսինքն՝ մինչ այդ պահը օրինական էր, հիմա հանկարծ արթնացել ու ասում ենք՝ պայմանագրից դուրս ենք գալիս: Այստեղ ավելի ճիշտ մոտեցումն այն է, որ հիմնվենք մաքուր թղթի սկզբունքի վրա եւ առաջնորդվենք ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածով, որտեղ նշված է՝ քանի դեռ միջազգային պայմանագիրը չի վավերացվել Հայաստանի կողմից, ուրեմն այն նրա իրավական համակարգի մաս չէ, եւ ուրեմն այն չի կարող իրավական ուժ ունենալ ՀՀ-ի համար»,-պարզաբանեց Մարուքյանը՝ շեշտելով՝ ինչ քայլ էլ որ Հայաստանը ձեռնարկի, պետք է ուշադիր հետեւի ու ծանրութեթեւ անի եւ´ աշխարհաքաղաքական, եւ´ տարածաշրջանային զարգացումները:
«Որովհետեւ բոլոր դեպքերում խոսքը ոչ միայն մեր, այլ նաեւ Կարսի պայմանագիրը ստորագրած մի շարք այլ պետությունների, մեր հարեւանների եւ մեր ռազմավարական դաշնակցի մասին է: Այս քայլին պետք է նախորդի լուրջ քաղաքական նախապատրաստական աշխատանք»,-հավելեց նա:
Զեկույցի ընթացքում Մարուքյանը պատմական փաստերով եւ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա հիմնավորեց, որ Կարսում ստորագրված փաստաթղթի վերաբերյալ «պայմանագիր» եզրույթը օգտագործելը խնդրահարույց է:
Լիանա Սարգսյան
Մանրամասները՝ տեսանյութում.