Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի նախագահ Կիրո Մանոյանն այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Թուրքիայի վարած քաղաքականության և այն հայտարարության մասին, թե պատրաստ է իր արխիվները բացել բոլորի առջև, նշեց, որ դրանք նոր հայտարարություններ չեն և որևէ լուրջ հիմք չունեն:
«Ես երեսուն տարի է` այս գործի մեջ եմ, և երեսուն տարվա մեջ առնվազն քսանհինգ անգամ տարբեր ղեկավարներ՝ Էրդողանից շատ առաջ էլ, հայտարարել են, որ` բացեցինք, բացում ենք, բացելու ենք, պիտի բացենք արխիվները: Փաստը հետևյալն է` կան արխիվներ, և մինչև արխիվների բացվելը, բացվելուց հետո, ինչպես նաև ընթացքում դրանք մաքրազտվում են»,- ընդգծեց Մանոյանը:
Նրա բնորոշմամբ՝ թուրքերն այդ ամենն անում են պարզապես նրա համար, որ ցույց տան, թե իբր քայլ են անում, սակայն բոլորին է հայտնի, թե դրա հիմքում ինչ կա: «Նրանց ռազմական արխիվները փակ են, և դա ակնհայտ է, սակայն պետք է նկատի ունենանք՝ կարևոր է նաև այն, որ փակ են նաև նրանց կադաստրի արխիվները, որտեղ հստակ ասված է, որ այս հատվածը պատկանում է այս մարդուն, այս կալվածքը պատկանում է այս մեկին»,- նշեց Մանոյանը:
Ըստ նրա` այս հանգամանքի վրա առավել շատ պետք է կենտրոնանալ: