կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-04 15:10
Քաղաքական

Հասունացել է պահը, որ Հայաստանը Արցախի հետ շատ արագ ստորագրի ռազմաքաղաքական համագործակցության դաշինք. Կիրո Մանոյան

Հասունացել է պահը, որ Հայաստանը Արցախի հետ շատ արագ ստորագրի ռազմաքաղաքական համագործակցության դաշինք. Կիրո Մանոյան

Մենք չպետք է բավարար համարենք միջազգային արձագանքը, մինչև որ մեզ նման չարձագանքեն կատարվածին: Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ միջազգային արձագանքին։  

Ինչ վերաբերում է բանակցությունների վերսկսելու հնարավորությանը, Կիրո Մանոյանն ասաց, որ Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարել է դրա վերաբերյալ մեր դիրքորոշումը:

Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի ճանաչմանը` Կիրո Մանոյանը նախ ասաց, որ Արցախը դիմել է միջազգային համայնքին ճանաչման համար, իրենք էլ իրենց բոլոր կառույցներով աջակցում են: «Հայաստանը կարող է ճանաչել, սակայն պետք է շատ արագ ստորագրի ռազմաքաղաքական համագործակցության դաշինքը, հասունացել է այդ դաշինքը ստորագրելու պահը: Դաշինքի ստորագրումը իր մեջ ճանաչման տարրեր ունի, այնպես չէ, որ Հայաստանը ընդհանրապես չի ճանաչել, Հայաստանում կա Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն, բազմաթիվ միջգերատեսչական համաձայնագրեր, պայմանագրեր կան, նաև միջկառավարական: Այնպես չէ, որ Հայաստանը ընդհանրապես չի ճանաչել, մի քայլ առաջ անելու հարց կա, բայց մինչ այդ անհրաժեշտ է ստորագրել դաշինքը»,-ասաց նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: