Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Տեղեկացրել էինք, որ այսօր` ժամը 04:30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձը: Ծավալված մարտերի ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող` 1995թ. ծնված Էրիկ Էդիկի Գրիգորյանը:
Նա Սյունիքի մարզի Շաքի գյուղից էր: Yerkir.am-ի հետ զրույցում Շաքիի գյուղապետ Վահե Ղազարյանը հայտնեց, որ տղան այսօր կամ վաղը պետք է զորացրվեր. ընտանիքն անհամբեր սպասում էր նրա վերադարձին:
«4 եղբայր և մեկ քույր են ընտանիքում: Եղբայրներից մեկն ամուսնացած է, միասին են ապրում: Գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղվում: Եղբայրներից մեկն է աշխատում` խանութում բանվորություն է անում: Մայրը չի կարող աշխատել` վատառողջ է, իսկ հայրը մի քանի տարի առաջ է մահացել սրտի կաթվածից: Մի կերպ, ծերը-ծերին հասցնելով` ապրում են, էլի, սոցիալապես անապահով են»,- ասաց գյուղապետը: