Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը ԱԺ քառօրյա նիստում ներկայացնում է եզրակացություն:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց ուղղեց Վարդան Այվազյանին: «Սահմանի վրա գազը ստանում ենք մի գնով, սպառողին հասնում է կրկնակի ավելի բարձր գնով: Հանձնաժողովի աշխատանքի արդյունքում կա՞ թեկուզ փոքր հնարավորություն իջեցնելու գազի գինը: Իրանի հետ կապված փոխվել է միջազգային քաղաքականությունը, և Հայաստանը կարող է մեծ ծավալի գազ ստանալ Իրանից և էլեկտրաէներգիա կարող է ստանալ, որի արդյունքում կարող է իջնել էլեկտրաէներգիայի գինը: Այս հնարավորությունը մենք դիտարկո՞ւմ ենք, թե՞ ոչ»,- հարցրեց պատգամավորը:
Վարդան Այվազյանն իր պատասխանում շեշտեց, որ այնքանով, որքանով ինքն է իրազեկված, գազի գնի բարձրացում չի լինի:
Նշենք, որ, ըստ գազի հանձնաժողովի եզրակացության, կորուստների ծավալը կազմում է 5,7 տոկոս, մինչդեռ Վրաստանում այդ կորուստները կազմում են 0,8 տոկոս:
Նիկոլ Փաշինյանը նշեց «Հայռուսգազարդ»-ի վերաբերյալ, որ եթե այդ ձեռնարկությունը որոշել է իր միջանցքում կախել Վան Գոգի նկարը, դա դեռ չի նշանակում, որ սպառողը դրա համար պետք է վճարի, այսինքն` նկարի գինը պետք է արտահայտվի գազի սակագնի մեջ: Նա նաև հարցրեց, թե ինչո՞ւ է Հայաստանը Ռուսաստանից թանկ գազ գնում, եթե Իրանից ներմուծելն ավելի էժան է:
Իսկ Վարդան Այվազյանը պատասխանեց, որ Իրանը որևէ անգամ չի առաջարկել Հայաստանին 189 դոլարից էժան գազ: