կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-16 09:45
Տնտեսական

Բանկերը թանկ գնով դոլար են գնում ԿԲ-ից ու էժան վաճառում իրենց «գաղտնի» հաճախորդներին. «ՀԺ»

Բանկերը թանկ գնով դոլար են գնում ԿԲ-ից ու էժան վաճառում իրենց «գաղտնի» հաճախորդներին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԿԲ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ անցած շաբաթվա ընթացքում մեր բանկերն իրենց հաճախորդներին վաճառել են ընդհանուր առմամբ մոտ 124 մլն դոլար՝ միջինը 459 դրամ 23 լումայով: Սա չափազանց տարօրինակ է: Խնդիրն այն է, որ այդ նույն բանկերը այս նույն շաբաթվա ընթացքում ԿԲ-ից աճուրդով դոլար են գնել միջինը 462 դրամով: Ստացվում է՝ բանկերը թանկ գնով դոլար են առնում ԿԲ-ից ու էժան վաճառում են իրենց հաճախորդներին:

 

Շատ հետաքրքիր է, թե այդ ի՞նչ հաճախորդներ են, որոնք հաջողացնում են այս խառը օրերին էժան դոլար առնել բանկերից: Ըստ ՀՀ-ում գործող օրենսդրության՝ ԿԲ-ն ունի բոլոր այն անձանց տվյալները, ովքեր դոլար են գնում բանկերից, գիտի նաեւ՝ որքան եւ ինչ գնով: Ունի, բայց կարծես թե այնքան էլ չի հետաքրքրվում, թե ովքեր են նրանք: Իսկ գուցե էժան գնով դոլար գնած այդ անձանց անունները հրապարակելու դեպքում պարզվի՞, թե ինչու է մեր դրամը լողալու փոխարեն այսպես ցատկոտում»։

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: