Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներկայումս ներմուծողներն ավելի բարվոք պայմաններում են, քան արտադրողները: Ապրանք ներկրողը առանձնապես մեջ ջանքեր չի թափում, ռիսկերի չի գնում, ինչ տեղական արտադրողը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նա օրինակ բերեց թռչնամսի շուկան: Հայաստանի բնակիչները մեկ տարվա ընթացքում օգտագործում են 30 հազար տոննայից ավելի հավի միս: 10-ից ավելի երկրներից թռչնամիս է ներկրվում պետություն:
Ըստ Վ.Սաֆարյանի` ներկրված հավի մսի 1 կիլոգրամն արժե` 480 դրամ: Բայց քանի որ տեղական արտադրության հավի ինքնարժեքը մոտ 1.200 դրամ է, ապա նրանք էլ իրենց ապրանքի գինը բարձրացնում են 1.200 դրամին մոտ եւ ստանում են գերշահույթ:
Իսկ թե ո՞րն է տեղական հավի այդքան թանկ լինելու պատճառը, Վ.Սաֆարյանն ասաց, թե մեզ մոտ արտադրողը կերը ներկրում է արտերկրից եւ վճարում է ջրի համար: Եթե պետությունը հայեցակարգ մշակի, որով կաջակցի տեղական արտադրողին` ջրի եւ կերի հարցում, ապա հավի գինը կիջնի:
Վ. Սաֆարյանը խոսեց նաեւ գնաճի մասին, որը նախորդ տարվա 11 ամիսների կտրվածքով կազմել է 9.4 տոկոս: Ըստ նրա` սուբյեկտիվություն նկատվել է ապրանքների թանկացման դեպքում: Ամենաթարմ օրինակը հենց նախատոնական օրերին ձվի գնի բարձրացումն էր:
Փորձագետն ասաց, որ շատ բնական է, որ մարդիկ «աժիոտաժից» փորձում են օգտվել եւ գերշահույթ ունենալ: Դրանից խուսափելու համար պետք է հարկային որոշակի մեխանիզմներ մշակվեն եւ կիրառվեն: