Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը երեկ ԱԺ-ում հետաքրքիր տվյալներ է հրապարակել հանրահայտ ռուսական վարկի վաղաժամկետ մարման կապակցությամբ:
Ինչպես հայտնի է, նախորդ տարի աշնանը ավելի կոնկրետ սեպտեմբերի 19-ին, ՀՀ կառավարությունը թողարկեց, այսպես կոչված, եվրոբոնդեր, այսինքն միջազգային բորսաներից պարտք վերցրեց շուրջ 700 միլիոն դոլար 7 տարի ժամկետով: Այդ պարտատոմսերի վաճառքից գոյացած գումարով վաղաժամ մարեց ռուսական 500 միլիոն դոլարանոց վարկը, որ վերցրել էր 2009 թվականին տնտեսական ճգնաժամի պիկին:
Կառավարությունը նման մոտեցումը բացատրել է նրանով, որ եվրոբոնդերի տեղաբաշխման արդյունքում ստացված միջոցները ավելի էժան են նստում Հայաստանի վրա, քան ռուսական վարկը:
Սեյրան Ավագյանը երեկ ԱԺ-ին տեղեկացրեց, որ ռուսական վարկի մարման օրը, 2013 թվականի հոկտեմբերի 10-ին, ռուսական վարկի տոկոսը 0.35 տոկոսով ավելի ցածր է եղել, քան Եվրոբոնդերի տեղաբաշխման արդյունքում ձեռքբերված միջոցները:
Ստացվում է, որ կառավարությունը ոչ թե էժան վարկ է վերցրել թանկ վարկը փակելու համար, ինչպես հայտարարում է, այլ թանկ վարկ է վերցրել էժան վարկը փակելու համար»: